
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ընտրությունների կգնա դաշինքով և կգլխավորի ընտրական ցուցակը. Ցուցակում կլինեն նաև ՀՀԿ-ականներ

Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի դաշինքով, որպեսզի օգտագործվի «Իմ քայլը» անվանումը: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը կգլխավորի դաշինքի ցուցակը:
Փաշինյանը չբացառեց, որ դաշինքի նախընտրական ցուցակում 3-4 ՀՀԿ-ականներ լինեն, օրինակ՝ Շիրակ Թորոսյանը, և նշեց, որ այլ կուսակցություններից էլ կարող է անհատներ լինեն: Սակայն բացառեց, որ Գևորգ Կոստանյանը կլինի դաշինքի ցուցակում:
Անդրադառնալով ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ի դեմս «Լուսավոր Հայաստանի», գործող իշխանությունը գրպանային ընդդիմություն է ունենալու, Ն.Փաշինյանն ասաց. «Պարոն Շարմազանովին հարիր չէ նման բառապաշար օգտագործել»: