«Նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր կա. «Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը։ Այո, մեր քաղաքական ընկալումն  այն է, որ նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի»։

Վերոնշյալն, ըստ նրա՝ չի նշանակում, թե պետք է բոլորին կրճատել. «Մեր ցանկացած գործողություն ուղղված կլինի խնդիրներ լուծելուն, ոչ թե նոր խնդիրներ առաջացնելուն։ Այս համատեքստում, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, այդ թվում՝ թվայնացման միջոցով, մեզ համար կարևոր առաջնահերթություններից մեկն է։ Կառավարությունն ու նրա կառուցվածքը երևացող մասն է, չերևացող մասն ավելի մեծ է. մենք ունենք վարչություններ, բաժիններ, իսկ կառավարությանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք թվում է՝ չեն երևում, բայց ավելի մեծ համակարգ են երբեմն։ Սա խնդիր է, այս համակարգին լրջորեն անդրադառնալու ենք»։

Տեսանյութեր

Լրահոս