Բաժիններ՝

Apple-ի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին օրենք ընդունել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

Apple Inc.-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը ԱՄՆ-ի կառավարությանը հորդորել է անձնական տվյալների պաշտպանության մասին համալիր օրենք ընդունել Եվրոպական միության տվյալների պաշտպանության վերաբերյալ գլխավոր կանոնակարգի (GDPR) օրինակով ու նմանությամբ, որն ուժի մեջ է մտել մայիսին։

«Ամբողջ աշխարհի, ներառյալ իմ հայրենի երկրի համար եկել է ժամանակը հետեւելու ԵՄ-ի օրինակին: Մենք Apple-ում լիովին պաշտպանում ենք ԱՄՆ-ում անձնական տվյալների գաղտնիության վերաբերյալ համալիր դաշնային օրենքի ընդունումը»,- BBC-ն մեջբերում է Քուկի հայտարարությունը, որը նա Բրյուսելում արել է տվյալների պաշտանությանը նվիրված միջազգային խորհրդաժողովում:

Apple-ի ղեկավարի խոսքով՝ ներկայում սպառողների վերաբերյալ տեղեկատվությունը որպես զենք է օգտագործվում իրենց դեմ, գրում է բելգիական L՚Echo-ն:

«Տվյալների այս կտորտանքները, որոնցից յուրաքանչյուրն ինքնին բավականին անվտանգ է, մանրակրկիտ հավաքվում են, համադրվում, դրանցով առեւտուր են անում, դրանք վաճառում են,-ասել է Քուկը:-Չի կարելի ուռճանցնել հետեւանքները: Խոսքն իսկական լրտեսման մասին է»:

Տեխնոլոգիական հսկաներին, ներառյալ Google-ը, Facebook-ը եւ հենց Apple-ը, հաճախ մեղադրում են օգտատերերի անձնական տվյալներից շահույթ ստանալու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս