«Հայաստանն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը». Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։

Նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացմանը։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աճող ներգրավվածությունը տարբեր ծրագրերում:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, արտաքին պարտքի կառավարմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031