
ԱՄՆ-ում հյուրանոցն սկսել է վճարել կենվորներին սմարթֆոնից հրաժարվելու համար

Նյու Յորքի հյուրանոցներից մեկն իր հյուրերին առաջարկել է մասնակցել Digital Detox ակցիային՝ հրաժարվելով սմարթֆոններից իրենց մոտ մնալու ընթացքում: Այդ մասին հաղորդվում է հյուրանոցի կայքում:
Այսպես, եթե կենվորը համաձայն է հյուրանոցում մնալիս հանձնել իր բոլոր էլեկտրոնային սարքերը, նրան 10 տոկոս զեղչ կտրամադրեն յուրաքանչյուր գիշերվա համար: Կանոնը վերաբերում է բոլոր սարքերին՝ նոութբուքին, սմարթֆոնին, պլանշետին: Փոխարենը հյուրերին խոստանում են ամեն առավոտ տպագիր մամուլ բերել: Նաեւ կենվորներին առաջարկում են անվճար մեդիտացիայի սեանսների հաճախել: Digital Detox-ը մարդու կամավոր որոշումն է սահմանափակելու իր գտնվելը Համացանցում: Օնլայն եւ օֆլայն ոլորտի մերձեցման պատճառով որոշակի ցանցային ալգորիթմներ սկսել են չափազանց ուժեղ ազդել մարդու վրա:
Օգտատերերը մշտապես փորձում են լինել օնլայնում, որպեսզի բաց չթողնեն ծանոթ կամ անծանոթ մարդկանց կյանքի իրադարձությունները: Նման ակցիա է գործարկել նաեւ խոշոր խորտկարանային ցանցերից մեկը: Ընկերությունն անվճար վոփեր է խոստացել յուրաքանչյուրին, ով հատուկ հավելվածի միջոցով կհանի իր տասն ընկերների եւ այդ մասին կհայտնի Facebook-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: