Բաժիններ՝

«Անգամ Մեսսին հիմա խնդիրներ կունենար «Մանչեսթերում»». Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծիք է հայտնել ակումբում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ի՞նչ կասեք «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս կազմի մասին:

– Ես չեմ սիրում ասել, որ մենք մեր ժամանակ ինչ-որ բաներ էինք անում: Բայց նայելով ներկայիս կազմին՝ ես չեմ կարծում, որ նրանք ունեն մակարդակ: Կարծում եմ, որ կազմում բացակայում են մի քանի իսկապես լավ խաղացողներ, որոնք այլ թիմերում են:

– Մոուրինիոն թոփ-մարզի՞չ է:

– Ես կարծում եմ, որ նա դեռ այդպիսին է: Մնում է միայն հասկանալ, թե ինչու է նրա թիմն անընդհատ պարտվոմ:

– Ի՞նչ եք մտածում Ալեքսիսի վատ խաղի մասին:

– Այնպիսի տպավորություն է, որ այս ակումբ եկած ցանկացած ֆուտբոլիստ լուրջ խնդիրներ է ունենում: Անգամ Մեսսին հիմա խնդիրներ կունենար «Մանչեսթերում»:

– Ինչպե՞ս կգնահատեք ակումբի վիճակը հիմա:

– Կարծում եմ, որ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հիմա նայում են մեզ, ծիծաղում են այնպես, ինչպես անում էինք մենք շատ տարիներ առաջ՝ նայելով նրանց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս