
Բենզեմային մեղադրում են առևանգման մեջ

Գործակալ Լեո Դ’Սոուզան ոստիկանություն է դիմել առևանգման մեղադրանքով:
Նա մեղադրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քերիմ Բենզեմային հարձակման և առևանգման մեջ: Ըստ գործակալի՝ Բենզեման եղել է առևանգման կազմակերպիչը:
Ըստ մեղադրանքի՝ առևանգողը Սմեն Տաբեննան է՝ Բենզեմայի մանկության ընկերը: Դ’Սոուզան հայտարարել է, որ իրեն փորձել են մտցնել սև միկրոավտոբուսի մեջ, իսկ այդ ամենի ընթացքոմ ներկա են եղել Բենզեմայի վարորդը և ֆուտբոլիստի հաղորդակցման գործակալ Յամնա Ագրիբան:
Գործակալը կարծում է, որ առևանգման փորձը տեղի է ունեցել ֆինանսական նկատառումներով: Նշենք, որ Դ’Սոուզան բանակցություններ է վարել Բենզեմայի՝ Իտալիայի առաջնություն տեղափոխվելու հարցով, ինչպես նաև կազմակերպել է տարբեր միջոցառումներ:
Դ’Սոուզան պետք է 50 մլն եվրո բերեր Մարոկկոյից, սակայն չի բերել: Բենզեմայի գործակալները կարծում են, որ նա յուրացրել է գումարը: Բենզեման լուրջ չի վերաբերվել Դ’Սոուզայի մեղադրանքներին:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզում «ՊՍԺ»-«Լիոն» հանդիպումից հետո, որին ներկա էր Բենզեման:
Սիրարփի Աղաբաբյան