
Նեյմարի հրաժարագինը կկազմի 215 մլն եվրո

Հայտնի են դարձել Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ ունեցած պայմանագրի մանրամասները: Ըստ պայմանագրի՝ Նեյմարի հրաժարագինը կազմելու է 215 մլն եվրո, սակայն այն գործելու է միայն 2020 թվականից:
Մինչև 2020 թվականը Նեյմարի տեղափոխության հետ կապված բոլոր բանակցությունները պետք է վարվեն ՊՍԺ-ի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նեյմարի ծառայությունննրով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Նշվում էր նաև, որ Նեյմարը ցանանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Վերջինիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է հավանական տեղափոխության մասին շշուկները:
«Մրցաշրջանի ցանկացած հատվածում կարող ենք մտածել նրա տեղափոխության մասին, բայց նա այլ թիմում է:
Այս ամենը սպեկուլյացիա է: Հիմա տրանսֆերային շուան փակ է, և մենք իրավունք չունենք ֆուտբոլիստներ գնել: Այս խոսակցությունները կարելի է անվերջ շարունակել, բայց մենք չգիտենք, թե ինչ կարող է պատահել: Շատ դժվար է, ես չգիտեմ… կտեսնենք»,- նշել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան