
Արշակ Վարդանյանը կնշանակվի Վերաքննիչ դատարանի դատավոր

Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը կհամալրվի նոր դատավորներով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Վերաքննիչ դատարան է տեղափոխվելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Արշակ Վարդանյանը Նախագահի հրամանագրով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2011 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ 2016թ․ ճանաչվել է տարվա լավագույն դատավոր:
Հայտնի է նաև, որ Վերաքննիչ քրեական դատարան է տեղափոխվելու նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը: Վերջինս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր է նշանակվել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: