«Հիմա ի՞նչ ենք ուզում, ժողովուրդ ջան, եկեք կողմնորոշվենք». Նիկոլ Փաշինյան

Պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ գործող վարչապետն ու իշխանությունները որոշում են՝ ով անցնի խորհրդարան, ով չանցնի, կամ ով լինի ընդդիմություն: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմություն, թե՞ ոչ:

«Ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել. իհարկե, սա հումոր է: Պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են սուբյեկտը, ովքեր պետք է պատասխանեն այդ հարցերին՝ իրենց քվեների ու վերաբերմունքի միջոցով »,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև խորհրդարան քաղաքական ուժերի անցողիկ շեմի նվազեցմանն ուղղված քննադատություններին՝ ասելով. 

«Մի կողմից ասում են՝ «վայ, ահազանգ, Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում», մեկ էլ ասում են, թե «Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, ուրեմն վերջ, ամեն ինչ քանդ ու քար եղավ», նաև ասում են, թե «վայ, վտանգ կա, որ անցողիկ շեմի իջեցմամբ խորհրդարանում ուրիշ ուժեր էլ կլինեն»: Հիմա ի՞նչ ենք ուզում, ժողովուրդ ջան, եկեք կողմնորոշվենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031