
Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցեց «Դարմշտադ»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը: Վերջինս մեկնարկային կազմում էր:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 9-րդ տեղում է և ունի 15 միավոր: