Արձանագրվել է թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 5, զոհվել՝ 1 քաղաքացի
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 433 դեպք, որից 305-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 102 կենցաղային կանչ, 218 հրդեհ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 87 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 12 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 5, զոհվել՝ 1 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: