Բաժիններ՝

Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 21-ին` ժամը 16:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի նկուղից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:08-ին: Շ. Ա.-ին պատկանող տան նկուղում ամբողջությամբ այրվել են զգեստապահարան և կենցաղային իրեր՝ մոտ 6 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031