
Գազի Կոլյայի կինը, դուստրերն ու փեսան հարցաքննվել են. armlur.am

Հուլիսի 9-ին ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի հետ տեղի ունեցածը դեռ առեղծված է:
armlur.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները կատարվածի մասով շարունակում են իրենց հարցաքննությունների շարքը: Ինչպես հայտնի է՝ հարցաքննել են կալանքի տակ գտնվող թոռներին՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյաններին, իսկ այժմ իրավապահները հարցաքննել են «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի կնոջը, դստրերին եւ փեսային:
Հետաքրքրվել են, թե նա ինչ խնդիրներ ուներ, ինչ դժգոհություններ է արտահայտել, սակայն վերջինիս մտերիմները քննիչներին այնպիսի պատասխաններ են տվել, որոնք գործի համար որեւէ էական նշանակություն չեն ունեցել: Ասել է թե՝ Նոր Հայաստանում առաջին ինքնասպանության գործը՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահը, մնում է չբացահայտված իրավապահների համար: Այս գործով նախաքննությունը արդեն 3 ամիս է, ինչ շարունակվում է: