
Հրդեհ Զովք գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 02:34-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, մոտ 600 հակ անասնակեր, մոտ 10 խմ աթար և մոտ 5 խմ շինարարական փայտ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: