
Իլոն Մասքը ներկայացրել է Tesla Model 3 էլեկտրամոբիլի ավելի էժան տարբերակ

Tesla ընկերությունն սկսել է ընդունել շարքի կրտսեր էլեկտրամոբիլի ավելի էժան վերափոխակի՝ Model 3-ի պատվերներ: Կանաչ ավտոմեքենայի արժեքը կկազմի 45 հազար դոլար, այն կկարողանա առանց լրալիցքավորման անցնել մինչեւ 260 մղոն (մոտավորապես 420 կիլոմետր): Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:
«Մենք ներկայացրել ենք ավելի էժան, միջին հեռավորության (ուղեւորության) Tesla Model 3-ը,-գրել է նա:-Նոր վերափոխակի արժեքը բոլոր զեղչերից հետո (Կալիֆոռնիայում) կկազմի 35 հազար դոլար»:
Tesla-ի ղեկավարի խոսքով՝ այս էլեկտրամոբիլի «իրական արժեքը» գտնվում է 31 հազար դոլարի սահմաններում, քանի որ դրա սեփականատիրոջը հարկ չի լինի քսակը բանալ վառելելիք գնելու համար: Նոր վերափոխակի գինը 4 հազար դոլարով պակաս է, քան նոր սեդանի մեկնարկային գինն անցյալ տարի:
Ընդ որում՝ Tesla-ն Model 3 տարբերակը՝ ավելի տարողունակ մարտկոցով (կարող է առանց լրալիցքավորման անցնել մոտավորապես 500 կիլոմետր) եւ ավելի լավ դինամիկական բնութագրերով, առաջարկում է 54 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: