
Աշխարհի բնակչության գրեթե կեսն ապրում է օրական մինչև 5,5 դոլարով. Համաշխարհային բանկ

Երկրագնդի բնակչության գրեթե կեսը կամ 3,4 մլրդ մարդ ապրում է օրական մինչեւ 5,5 դոլարով, չնայած ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության ցուցանիշների կրճատմանը: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի՝ (ՀԲ)՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը, հրապարակված զեկույցում, որը կրում է «Աղքատությունը եւ համընդհանուր բարգավաճումը, աղքատության վերացման խնդիրների համատեղ լուծումը» խորագիրը:
«Թեեւ ամբողջ աշխարհում տնտեսական ձեռքբերումները վկայում էլ են, որ ավելի ու ավելի քիչ մարդիկ են ապրում ծայրահեղ աղքատության պայմաններում՝ աշխարհի բնակչության գրեթե կեսը՝ 3,4 մլրդ մարդ, դեռեւս պայքարում է հանուն հիմնական պահանջմունքների բավարարման:
Օրական մինչեւ 3,20 դոլարով գոյատեւելն արտացոլում է եկամտի միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում աղքատության նշագծի ցուցանիշն այն դեպքում, երբ օրական 5,50 դոլար ցուցանիշն արտացոլում է եկամտի միջինից բարձր մակարդակ ունեցող երկրների ստանդարտները»,- նշում են աշխատության հեղինակները: Նրանք պարզաբանում են, որ ծայրահեղ աղքատությունը «բնորոշվում է որպես գոյատեւում օրական մինչեւ 1,90 դոլարով»:
Չնայած այն բանին, որ աշխարհի՝ ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող բնակչության բաժինը մինչեւ 2015 թվականը նվազել է մինչեւ 10 տոկոս, դրա կրճատման տեմպերը դանդաղել են, ընդգծել են ՀԲ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: