Բաժիններ՝

Մոդրիչը դեռևս ուզում է հեռանալ «Ռեալից»

Լուկա Մոդրիչը լավագույն հարաբերությունների մեջ չէ Խուլեն Լոպետեգիի հետ:

Լուկա Մոդրիչը մինչև հիմա իրեն հարմարավետ չի զգում Մադրիդի «Ռեալում» և մտածում է այն մասին, որպեսզի ձմռանը հեռանա ակումբից:

Ինչպես հայտնի է դարձել Corriere dello sport-ին, խորվաթը դժգոհ է Խուլեն Լոպետեգիի հետ աշխատանքից, ինչպես նաև գտնվում է սառը հարաբերությունների մեջ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որն արդեն փորձել է ստորագրել կիսապաշտպանին ամռանը: «Ռեալը» կհամաձայնի վաճառել խորվաթին միայն այն դեպքում, եթե գտնի նրա փոխարինողին: Ըստ աղբյուրի վարկածի՝ Արքայական ակումբն ընտրում է Նեյմարի և Մբապեի միջև:

32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2020 թվականին, իսկ Մոդրիչի արժեքը, ըստ Transfermarkt-ի՝ գնահատվում է ընդամենը 25 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031