Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։
«Ղեկավարվելով Հայաստանի Սահմանադրության 160֊րդ հոդվածի 2֊րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հունան Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։
Այլ որոշումներով, կառավարությունը Արագածոտնի մարզպետ կնշանակի Դավիթ Գևորգյանին, իսկ Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանին: