
Ռուս գիտնականները «սառեցրել» են վտանգավոր քաղցկեղը սովի միջոցով

Ֆիզիկայի և նյութագիտության ինստիտուտի հետազոտողները մշակել են քաղցկեղի դեմ պայքարի նոր, հեղափոխական մեթոդ, որի էությունը կայանում է նրանում, որ չարորակ գոյացությանը բառացիորեն զրկվում է սննդից և մահանում է սովից: Այս մասին հաղորդում է life.ru-ն:
Այս մեթոդի մեխանիզմը պարզ է. ուռուցքաբանները ուռուցքը վերացնելու համար օգտագործում են հատուկ ալյումինե նանոմասնիկներ, որոնք թուլացնում են չարորակ բջիջները՝ դրանց զրկելով սննդից:
Գիտնականները նշում են, որ ալյումինի նանոմասնիկների «ռմբակոծման» ժամանակ իոնների համակենտրոնացման փոփոխությունը մահացու է հատկապես քաղցկեղային բջիջների համար: Սովորական բջիջները միայն մի փոքր ճնշվում են, բայց դրանց կենսունակությունը չի վատթարանում:
Այդպիսի թերապիայի արդյունքում իոնների կազմի փոփոխությունների հետևանքով բջիջների սնուցման համար անհրաժեշտ արտանետվող մատրիցային թթուները ոչնչանում են: Քաղցկեղային ուռուցքը շատ ավելի շատ մեծ էներգիա է պահանջում, քան առողջ հյուսվածքները, այնպես որ այն բառացիորեն քանդվում է և մահանում սովից: