Բաժիններ՝

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ստեփան Պուչինյանը

Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է սովետական կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միությանը:

Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927 թվականին Բաթումում: 1950 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև, 1966 թվականին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1950-1964 թվականներին եղել է Մ․ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից՝ նույն կինոստուդիայի ռեժիսորը։

Պուչինյանը նկարահանել է «Պատմություն չեկիստի մասին», «Ամենագեղեցիկ ձին», «Հարձակում», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Ոսկե ձկնիկը N քաղաքում», «Մադամ Վոնգի գաղտնիքները» ֆիլմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս