
Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին

Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները, միջազգային բանաձևերով արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստ»-ին՝ հղում կատարելով սիրիական SANA գործակալությանը:
Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ:
Ikhbariya հեռուստաընկերությունը հայտնել է խաղաղ բնակչության շրջանում մի քանի զոհի, ինչպես նաև տուժածների մասին:
Աղբյուրը նկատում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինի նկատմամբ: Ավելի Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին ամերիկյան F -15 ինքնաթիռները քաղաքը ռմբակոծելիս կիրառել են ֆոսֆորային արկեր, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Այն ժամանակ կոալիցիայից հայտնել են, որ սպիտակ ֆոսֆորով սպառազինություն չունեն: