Բաժիններ՝

Վերջին 20 տարում աշխարհում տարերային աղետներից 1,3 մլն մարդ է զոհվել. ՄԱԿ

Տարերային աղետները, որոնք աշխարհում տեղի են ունեցել վերջին 20 տարվա ընթացքում, հանգեցրել են 1,3 մլն մարդու զոհվելուն եւ ավելի քան 2,9 տրլն դոլարի չափով նյութական վնաս են հասցրել: Այդ մասինասված էՄԱԿ-ի տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության (ՅՈւՆԻՍԴՐ) զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին:

Վարչության տվյալների համաձայն, 1998-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակաշրջանում տարերային աղետների պատճառով համաշխարհային շուկաների ֆինանսական կորուստները ավելացել են 251 տոկոսով: Այն երկրները, որոնք տուժել են կատակլիզմներից, զրկվել են երկու տրիլիոն 908 միլիարդ դոլարից, որի 77 տոկոսը բաժին է ընկնում եղանակով պայմանավորված իրադարձություններին: Բնական աղետների պատճառով ամենամեծ կորուստն ունեցել են ԱՄՆ-ը (944,8 մլրդ դոլար), Չինաստանը (492,2 մլրդ), Ճապոնիան (376,3 մլրդ) եւ Հնդկաստանը (79,5 մլրդ): Եվրոպական երկրներում հեղեղումները, փոթորիկներն ու երկրաշարժերը ամենաթանկը նստել են Ֆրանսիայի (48,3 մլրդ), Գերմանիայի (57,9 մլրդ) եւ Իտալիայի (56,6 մլրդ) վրա:

Ընդամենը 20 տարվա ընթացքում աշխարհում տեղի են ունեցել 7 հազար 255 խոշոր տարերային աղետներ, որոնց ճնշող մեծամասնությունը կապված է եղանակի հետ: Ամենից հաճախ դրանք հեղեղումներն ու փոթորիկներն են: Նշված ժամանակաշրջանում կատակլիզմների հետեւանքներով զոհվել է 1,3 մլն մարդ, նրանց կեսից ավելին՝ երկրաշարժերի պատճառով: Եվս 4,4 մլրդ մարդ այս կամ այն չափով տուժել են՝ վիրավորվել են, զրկվել տնից, դարձել հարկադիր վերաբնակներ կամ օգնության կարիք են ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս