Թուրքիայի Քիլիս նահանգի բնակչության 96 տոկոսը սիրիացի փախստականներ են
Թուրքիայում կատարված վերջին ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ այս երկրում ապաստանած սիրիացի փախստականիների թիվը հասնում է 3․5 միլիոնի։ Ուսումնասիրության արդյունքում կազմվել է Թուրքիայի տարբեր նահանգներում տեղի բնակչության և սիրիացի գաղթականների թվի հարաբերակցությունն արտացոլող քարտեզ։
Ըստ այդմ՝ սիրիացիները հատկապես մեծ թիվ են կազմում Քիլիս (96.13%), Հաթայ (28.12%), Շանլըուրֆա (23.84%), Գազիանթեփ (19.4%), Մերսին (11.67%), Մարդին (11.39%), Ադանա (9.81%), Օսմանիե (9.49%), Քահրամանմարաշ (7.71%), Կայսերի (5.45%) և Բուրսա (5.14%) նահանգներում։
Ադըյաման, Քոնյա, Ստամբուլ, Բաթման, Մալաթիա, Բուրդուր, Իզմիր, Նևշեհիր, Շըրնաք, Քոջաելի, Հաքքարի, Էլազըղ, Դիարբեքիր, Սաքարիա, Անկարա, Յալովա, Սպարտա, Դենիզլի, Մուղլա, Այդըն, Թեքիրդաղ, Յալովա և Սիիրթ նահանգներում սիրիացիները կազմում են բնակչության 1-5 տոկոսը։ Թուրքիայի մյուս նահանգներում սիրիացի գաղթականների թիվը մեկ տոկոսից էլ պակաս է։
Իսկ Անթալիա, Զոնգուլդակ, Բարթըն, Սինոպ, Օրդու, Գիրեսուն, Գյումուշհանե, Էրզինջան, Թունջելի, Բայբուրթ, Արթվին, Կարս և Իգդիր նահանգներում սիրիացի գաղթականները չեն կազմում անգամ բնակչության 0․1 տոկոսը։