Բաժիններ՝

Ռուսաստանը 10 տարվա ընթացքում 44 մլրդ ռուբլի ֆինօգություն է հատկացրել Աբխազիային

ՌԴ-ի կողմից Աբխազիային հատկացված օգնության ծավալը 10 տարվա ընթացքում կազմել է 44 մլրդ ռուբլի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով ՌԴ փոխնախարար Իգոր Կոշինը։

«Աբխազիային հատկացված ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը, որը ՌԴ-ից բյուջեից ստացվել է վերջին տասը տարվա ընթացքում… հավասար է 44 մլրդ ռուբլու»,-ասել է Կոշինը՝ ելույթ ունենալով Սուխումում ընթացող աբխազա-ռուսական իններորդ գործարար համաժողովում:

Ընդ որում՝ Աբխազիային անհատույց օգնության ծավալն աճում է, նշել է նա: «2016 թվականին այն կազմել է 5,8 մլրդ ռուբլի, 2017-ին՝ 6,9 մլրդ ռուբլի, 2018-ին Աբխազիայի համար Ռուսաստանի բյուջեից նախատեսված է մոտավորապես 8,6 մլրդ ռուբլի»,-պարզաբանել է Հյուսիսային Կովկասի հարցերով ՌԴ փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս