Բաժիններ՝

Գերմանիան երկարացնում է Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը միգրանտների ներհոսքի պատճառով

Գերմանիան Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը կերկարացնի մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը՝ կապված է անօրինական միգրանտների շարունակվող ներհոսքի հետ: Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել է ԳԴՀ-ի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլեոնորա Պետերմանը:

«Այսօր նախարարը կարգադրել է Ավստրիայի հետ Գերմանիայի ներքին սահմանի նկատմամբ հսկողության ռեժիմը հաջորդ վեց ամսով երկարացնել 2018 թվականի նոյեմբերի 12-ից, այսինքն՝ մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը: Որոշումն ընդունվել է Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի ներքին գործերի նախարարների հետ սերտ կոորդինացմամբ»,-ասել է Պետերմանը:

Նա հավելել է, որ Բեռլինի նպատակը վերադարձն Է Շենգենի ներսում չվերահսկվող տեղաշարժերին, սակայն դեռեւս «դիտվում ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանության դեֆիցիտ եւ անօրինական միգրացիայի բարձր մակարդակ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031