Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան որպես թալանված ակտիվներ Միջազգային Բանկի նախկին նախագահի կնոջ ունեցվածքը կարող է հանձնել Ադրբեջանին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հնարավոր է Ադրբեջանին վերադարձնեն Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կնոջ՝ Զամիրա Խադիջևայի ունեցվածքը։

Այս մասին BBC- ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ղեկավար Դոնալդ Թունը։

«Եթե գերագույն դատարանը պարզի, որ Զամիրա Խադիջևայի միջոցները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նրա ամբողջ ունեցվածքը և գումարները կարող են հանձնվել Ադրբեջանին»,-նշել է Դոնալդ Թունը։

Դոնալդ Թունի փոխանցմամբ՝ քանի որ Խադիջևայի գործով առաջին անգամն է, որ կիրառվել է անօրինական միջոցներով ձեռք բերված ակտիվների սառեցման մասին օրենքը, այդ ակտիվների հետագա ճակատագիրը կարող է դառնալ«քաղաքական և միջազգային հարց»։

«Այդ ակտիվները նախ կանցնեն Բրիտանական կառավարության տնօրինության ներքո։ Հետո կսկսվեն ուղղիղ շփումներ Մեծ Բրիտանիայի և այն երկրի միջև, որտեղից դուրս են բերվել այդ միջոցները։ Ակտիվների հետագա ճակատագիրը կհստակեցվի այդ բանակցությունների արդյունքում»,-հավելել է Թունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս