Բաժիններ՝

«Հնարավոր է՝ ես իսկապես ուզում եմ տեղափոխվել «Ռեալ», բայց ոչ հունվարին». Էդեն Ազար

«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է կարիերայի շարունակման պլանների մասին:

Լրագրողը հարցրել է Էդենին. «Դուք հիմա լավագույն ֆուտբոլի՞ստն եք աշխարհում»:
Ազարը ծիծաղելով պատասխանել է. «Նորի՞ց: Այո: Ես պատասխանել եմ «այո» ավելի վաղ, քեզ էլ եմ նույն բանը պատասխանում»:

««Ոսկե գնդակի» վերջին 10 տարվա մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, որ Դուք պետք է խաղաք Իսպանիայում»,- այդպես լրագրողն ակնարկել է «Չելսիի» ֆուտբոլիստի՝ «Ռեալ» տեղափոխությունը: «Հնարավոր է՝ ես հենց դրա համար էլ ուզում եմ տեղափոխվել: Բայց ոչ հունվարին»,- ասել է բելգիացին Sky Sports News-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ազարն ընդգծել էր, որ երազում է խաղալ իսպանական առաջնությունում:
«Չելսին» հարձակվողին գնահատում է 200 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս