«Դվին» հյուրանոցը կդառնա «Դավիթ Բեկ». տանիքին ուղղաթիռներ կկայանեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Դվին» հյուրանոցի շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Հյուրանոցը մասնավորեցման ցանկում հայտնված՝ պետական գույք հանդիսացող 47 անուն կազմակերպություններից է, որի վերաբերյալ նախագիծն այս տարի հունիսին ընդունվեց ԱԺ-ում։

Տարիներ շարունակ այն ո՛չ գործում էր, ո՛չ կառուցվում։ Հիմա նախատեսում են հյուրանոցը ռեբրենդինգի ենթարկել, անունը փոխել՝ «Դավիթ Բեկ»:

Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում եւ տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց, որի տանիքին անգամ ուղղաթիռներ կկայանեն: Այս պահին որպես «Դվինի» սեփականատեր է հանդես գալիս Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը․ նախկինում այլ անուններ էին շրջանառվում, մինչեւ անգամ Իոսիֆ Կոբզոնի անունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031