Էլիտար հարսանիք «Օջախ»-ում. Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքին ներկա են եղել նախկին պաշտոնյաներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր եւ Քուվեյթում Հայաստանի նախկին դեսպան Մանվել Բադեյանի եղբորորդու հարսանիքը, որը նշվել է «Օջախ» ռեստորանում։

Փեսացուն, որ վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ կրթություն է ստացել, գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում։ Հրավիրյալների շարքում են եղել նախկին պաշտոնյաներ, հոգեւորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Հարսանիքը ծաղկեցրել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան աստղիկները։ Հարսի պարը երգչուհի Արփիի կատարմամբ «Մախմուր աղջիկ» երգի ներքո է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031