Բաժիններ՝

Վթար «Աղավնաձորի շուկա» տարածքի մոտ. տուժածին դուրս են բերել մեքենայից

Հոկտեմբերի 11-ին` ժամը 21:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին, «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողոշրջվել:

Մինջ փրկաարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Տ. Դ.-ը (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս