Բաժիններ՝

«2009 և 2011 թականներին «Բարսելոնան» պատմության լավագույն թիմն էր, իսկ Մեսսին՝ պատմության լավագույն ֆուտբոլիստը». Ուեյն Ռունի

Անգլիական ֆուտբոլի լեգենդը գովաբանել է Լիոնել Մեսսիին: «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողի մասին կարծիքով:

«Մենք հանդիպել ենք «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում (2009 և 2011): Եթե այդ եզրափակիչներում մեր հակառակորդը լիներ ոչ թե «Բարսելոնան», այլ յուրաքանչյուր ուրիշ ակումբ, մենք երևի թե կհաղթեինք: Ես «Բարսելոնայի» այդ թիմը համարում եմ լավագույնը նրանցից, ինչ տեսել եմ, իսկ Մեսսիին՝ լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ: Այն, ինչ նա անում է, ուղղակի անհավանական է: Նա ունի բոլոր որակները:

Ռոնալդուին կիսապաշտպանից դարձրին հարձակվող և ռմբարկու, և հիմա, մրցակիցներին անցնելու փոխարեն, նա խփում է մեկ-երկու հպումով, մտնում է տուգանային և գոլ է խփում: Իսկ Մեսսին կարողանում է ամեն ինչ: Նա խփում է երբեմն խաղալով դաշտի կենտրոնում: Այնպես որ, երևի նա լավագույնն է պատմության մեջ»,- Daily Mail-ի փոխանցմամբ՝ նշել է Ռունին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս