«Գրիզմանը, Մբապեն, Վարանը կամ Կանտեն ավելի շատ են արժանի «Ոսկե գնդակին», քան ես». Պոլ Պոգբա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, թե ում կցանկանար տեսնել՝ որպես «Ոսկե գնդակի» մրցանակակիր:
««Ոսկե գնդա՞կը»: Գրիզմանը, Մբապեն կամ Վարանը, նրանք բոլորը շատ ավելի են արժանի մրցանակին, քան ես: Չեմ կարող մեկին նշել: Բայց ես սրտանց հույս ունեմ, որ դա այս երեքից մեկն է: Նույնիսկ չորսից մեկը, որովհետև կա նաև Կանտեն»,- ասել է Պոգբան:
«Ոսկե գնդակի» մրցանակակրի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



