Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է շատերի խաղաքարտերը. Նրանք այլ հույսեր են ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է քաղաքական դաշտի խաղացողների խաղաքարտերը։ Բանն այն է, որ իշխանությունը վստահեցրել է, որ չի խանգարի Ծառուկյանին խորհրդարան մտնելու հարցում, քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չեն իրականացվի, իսկ դա նշանակում է, որ մյուսները կպայքարեն երրորդ եւ չորրորդ տեղի համար։

Մինչդեռ շատերը հույս ունեին, որ Փաշինյանն, ի վերջո, Ծառուկյանին քաղաքականությունից կհեռացնի, եւ ԲՀԿ-ն կդադարի մրցակից լինելուց, ինչն իրենց առջեւ նոր հորիզոններ կբացի։ Ինչպես ասում են՝ չկան հավերժ թշնամիներ, կան միայն շահեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031