Բաժիններ՝

Մարգո Ռոբբիին Բարբի տիկնիկի դեր են առաջարկել. THR

Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբիին, որը խաղացել է «Ինքնասպանների ջոկատը»(Suicide Squad, 2016) մարտաֆիլմում, առաջարկել են Բարբի տիկնիկի դերն այն կինոժապավենում, որը, ինչպես նախատեսված է, էկրաններ կբարձրանա 2020 թվականի գարնանը: Այդ մասին հաղորդել է The Hollywood Reporter հանդեսը:

Հանդեսի տվյալներով՝ Բարբիի դերը դերասանուհուն առաջարկել են Mattel կորպորացիայում, որը թողարկում է ամբողջ աշխարհում հայտնի տիկնիկները: Նախագծում ընկերության գործընկեր է հանդես գալիս Warner Bros կինոընկերությունը:

Առաջին Բարբի տիկնիկը թողարկվել է 1959 թվականին: 1960-ական թվականների վերջից սկսեցին հայտնվել մոդելներ, որոնք մարմնավորում էին աֆրոամերիկուհիների եւ այլ ռասայական եւ էթնիկական խմբերի ներկայացուցչուհիների:

Մինչ այժմ ներկայացվել են 200 տարբեր մասնագիտությունների Բարբիներ՝ ուսուցչուհիներից մինչեւ տիեզերքի հետազոտողներ եւ քաղաքական գործիչներ: 28-ամյա Մարգո Ռոբբին խաղացել է ավելի քան 30 ֆիլմերում եւ սերիալներում:

Առավել հայտնիներն են «Գայլն Ուոլ սթրիթից» (The Wolf of Wall Street, 2013), «Բոյֆրենդն ապագայից» (About Time, 2013), «Ֆոկուս» (Focus, 2014) եւ «Ինքնասպանների ջոկատը»: Անցյալ տարի դերասանուհին «Օսկարի» է ներկայացվել առաջին պլանի կնոջ լավագույն դերի համար «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya) կինոնկարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս