Բաժիններ՝

Երգիչ Գարուն մտադիր է դիջեյ դառնալ

Notre Dame de Paris մյուզիքլում Կվազիմոդոյի առաջին դերակատար Գարուն մտադիր է իր ուժերը փորձել էլեկտրոնային երաժշտության մեջ: Այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Այն, ինչ ես կատարում եմ, երբեմն տարբերվում է նրանից, ինչը ես ինքս լսում եմ: Ինձ դուր է գալիս էլեկտրոնային երաժշտությունը, բայց ես երբեք հանդես չեմ եկել որպես դիջեյ: Այնպես որ ես կցանկանայի ավելի շատ աշխատել այդ երաժշտության արտադրության բնագավառում,-ասել է Գարուն:-շատ հետաքրքիր կլիներ էլեկտրո ոճով բլյուզ եւ ռոք կատարել, որոնք ես սիրում եմ»:

Երաժշտի երգացանկը ներառում է երաժշտական տարբեր ուղղություններ, այդ թվում՝ դասական, բլյուզ եւ ռոք: Գարուն հաճախ է քաջ հայտնի կոմպոզիցիաները կատարում նոր ոճաբանությամբ: «Ես միշտ (եւ հատկապես ընթացիկ շրջագայության ժամանակ) աշխատում եմ փոխել երգերը, իրար եմ խառնում տարբեր կոմպոզիցիաներ: Այսպես, օրինակ, ես Սելին Դիոնի հետ մեր Sous Le Vent բալլադը կատարում եմ Cranberries խմբի Zombie ռոք-կոմպոզիցիայի ոճով»,-պատմել է Գարուն, պարզաբանելով, որ այդ կերպ «հին երգերին պարգեւում է նոր, մեկ ուրիշ կյանք»:

Գարուն (իսկական անունը՝ Պիեռ Գարան) նվագում է երաժշտական տարբեր գործիքներ, դերասան է: World Music Awards եւ Le Flix – Rvlation au Qubec հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: 1997 թվականին Գարուն Notre Dame de Paris մյուզիքլի հեղինակների՝ Լյուկ Պլամոնդոնի եւ Ռիկարդո Կոչանտեի կողմից հաստատվել է Կվազիմոդոյի դերում, որը նրան համաշխարհային փառք բերեց: Դրան հաջորդել է համագործակցությունը երգչուհի Սելին Դիոնի եւ պրոդյուսեր Ռընե Անջելիլի հետ: Գարուի տասը սկավառակներից արդեն առաջինը՝ Seul-ը («Միայնակը»), 2000 թվականին Ֆրանսիայում 2,5 մլն օրինակով վաճառվել է 11 շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս