Բաժիններ՝

«Իմ որդին շատ է սիրում Մբապեին: Նա ֆենոմեն է». Նեյմար

ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը բարձր է գնահատել իր թիմակից Կիլիան Մբապեին:
19-ամյա ֆրանսիացին պոկեր է հեղինակել՝ խփելով 4 գնդակ 13 րոպեում:

«Իմ որդին շատ է սիրում Մբապեին: Ես նրան տանում էի մարզման, իսկ նա խոսում էր Կիլիանի մասին: Նա ուզում էր լուսանկարվել նրա հետ, որ դպրոցում ընկերների մոտ գլուխ գովեր: Նա ուրախ էր, երբ արեց դա: Ես տեղյակ եմ թիմում իմ կարևորության մասին, հասկանում եմ իմ պատասխանատվությունը և զգում եմ ճնշումը: Բայց մենք ունենք այլ որակյալ ֆուտբոլիստներ, որոնք ոչ պակաս կարևոր են:

Կիլիանը նրանցից մեկն է: Թիմը հարգում է նրան: Երբ նա խոսում է, մենք լսում ենք՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է նա: Մեր թիմում յուրաքանչյուրը գնահատում է մյուսի ներդրումը:

Ուզում եմ շնորհավորել նրան: Նա կարող էր ավելի շատ գոլեր խփել: Նա ֆենոմեն է, մեծ խաղացող: Հուսով եմ, որ նա կշարունակի նման կերպ խաղալ, ֆուտբոլը միայն շնորհակալություն կհայտնի նրան»,- ասել է Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս