«Մեր օրերում ֆուտբոլային բիզնեսը հոգ չի տանում խաղացողների մասին». Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գտնում է, որ ժամանակակից ֆուտբոլային բիզնեսին հետաքրքրում է միայն շահույթ ստանալը, և այն հոգ չի տանում խաղացողների մասին:
«Պրոբլեմը կայանում է նրանում, որ ֆուտբոլը զանգվածային բիզնես է: Մեր օրերում ֆուտբոլային բիզնեսը հոգ չի տանում խաղացողների մասին: Ամեն ինչ կենտրոնացած է՝ որքան հնարավոր է մեծ քանակությամբ խաղեր անցկացնելու վրա:
Պրոբլեմներն առաջանում են անընդհատ, որովհետև անհրաժեշտ է մեծ թիմ, իսկ դրա համար ակումբները ստիպված են լինում շատ գումար ծախսել: Իսկ երբ դուք թիմ եք ստեղծում՝ բաղկացած 25 խաղացողներից, բոլորը չէ, որ շանս են ստանում խաղալու ամեն շաբաթ: Ինչ-որ մեկը դժբախտ է մնում: Ինձ թվում է՝ ֆուտբոլում պետք է մի փոքր այլ արժեքներ լինեն»,- Պոչետինոյին է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը