Բաժիններ՝

Նա մասամբ մերկացված է եղել. Բուլղարացի լրագրողուհուն զբոսայգում մեռած են գտել կոռուպցիայի վերաբերյալ եթերից հետո

Բուլղարացի լրագրողուհի Վիկտորյա Մարինովայի մարմինը՝ գլխին հասցված հարվածների եւ խեղդամահ անելու հետքերով, գտել են զբոսայգում: Իր վերջին հաղորդման ժամանակ նա պատմել է կոռուպցիոն սխեմաների մասին, որոնք բացահայտել են նրա գործընկերները, տեղեկացնում է BBC-ին:

30-ամյա Մարինովայի մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 7-ին: Կնոջից վերցրել են հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցը: Նա մասամբ մերկացված է եղել եւ, ինչպես պարզել է հետաքննությունը, բռնաբարված: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ հետաքննությունը բազմաթիվ հանցանշաններ ունի: Հանցագործին բռնելը ժամանակի հարց է, հայտարարել է նա:

Հետաքննությունը դիտարկում է բոլոր վարկածները, ներառյալ նաեւ Մարինովայի լրագրողական աշխատանքի հետ կապված վարկածը: Միջազգային կազմակերպություններն իշխանություններից պահանջել են հնարավորինս արագ պատժել մեղավորներին:

«Ցնցված եմ Բոււլղարիայում հետազոտող-լրագրող Վիկտորյա Մարինովայի սարսափազդու սպանությունից»,-Twitter-ում գրել է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը: Մարինովան «Դետեկտոր» ծրագրի հաղորդավարն էր TVN բուլղարական հեռուստաալիքում: Նա լուսաբանում էր կոռուպցիայի թեման եւ պատմում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերն իրացնելիս կատարված չարաշահումների մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս