
Հրդեհ Գյումրում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 8-ին, ժամը 09:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի տնակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 10:05-ին:
Այրվել են Վ. Ս.-ին պատկանող տնակի (մոտ 6 քմ) և մոտակա օժանդակ շինության փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):