
Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում Սսփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և ՀՀ սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավական ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն»,-ասված է գրառման մեջ:
Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը:…
Gepostet von Nune Aylanjian am Sonntag, 7. Oktober 2018