«Մենք կյանքեր չենք փրկում: Ֆուտբոլում ամենակարևորը զվարճացնելն է». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» մարզիչը սթափ և ճիշտ հայացք ունի երևույթների նկատմամբ: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշել է խոսել հավերժի և ֆուտբոլի մասին:
Կլոպի խոսքերը Թվիթերում մեջբերել է Liverpool Echo-ի հայտնի ինսայդեր Ջեյմի Փիրսը. «Ես իսկապես գտնում եմ, որ ֆուտբոլում գլխավորը մարդկանց զվարճացնելն է: Մենք կյանքեր չենք փրկում, մենք ոչինչ չենք ստեղծում, մենք չենք կարող վիրաբույժ լինել, որովհետև լավն ենք միայն ֆուտբոլում: Եթե մենք չենք կարող զվարճացնել որևէ մեկին, ապա ինչո՞ւ ենք ընդհանրապես ֆուտբոլ խաղում»:
«Լիվերպուլը» հասցնում է ոչ միայն զվարճացնել մարդկանց, այլ նաև կիսում է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ: «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը