Անթիլիասում լույս է տեսել «Սփյուռք և ինքնություն» գիտաժողովի նյութերի հավաքածուն
Անթիլիասում լույս է տեսել «Սփյուռք եւ ինքնություն» գիտաժողովի նյութերի հավաքածուն։ Հատորը ներառել է հուլիսի 17-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած համանուն թեմայով համաժողովին ներկայացված զեկույցները։
Դրանք արծարծում են ինքնության հարցի պատմագիտական, ազգագրագիտական, մշակութաբանական, կրթագիտական, հասարակագիտական եւ հոգեբանական խնդիրները։
Ընդամենը 24 զեկույցի տեսքով աշխատասիրություններ ունեն Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից գիտաշխատողներ, գիտահետազոտողներ, հրապարակախոսներ։
Հատորը խմբագրել է Շահան Գանտահարյանը։