Բաժիններ՝

Ռոբին Ուիլյամսի անձնական իրերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 6 մլն դոլարով

Դերասան Ռոբին Ուիլյամսի (1951 – 2014) եւ նրա նախկին կնոջ՝ Մարշա Գարսեսի անձնական իրերի հավաքածուն 6 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby՚s-ի՝ հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած աճուրդում: Այս մասին հայտնել է աճուրդային տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այլ իրերի թվում ներկայացված էր «Ոսկե գլոբուս» պարգեւը, որը դերասանն ստացել է ռեժիսոր Բարրի Լեւինսոնի «Բարի լույս, Վիետնամ» (Good Morning, Vietnam, 1987) դրամայում ռադիոհաղորդավար Էդրիան Քրոնաուերի դերի համար: Լոտը ձեռք է բերվել 27,5 հազար դոլարով: Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Քրյուկ»(Hook, 1991) ֆիլմից սուսերը, որտեղ Ուիլյամսը մարմնավորել է Փիտեր Փենին, աճուրդով վաճառվել է 4,8 հազար դոլարով:

Նաեւ աճուրդի էին հանվել ժամացույց, նկարներ եւ արվեստի այլ առարկաներ դերասանի անձնական հավաքածուից, այդ թվում՝ բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի մի քանի գործեր: Ռոբին Ուիլյամսը վախճանվել է 2014 թվականի օգոստոսի 11-ին Կալիֆոռնիայում 63 տարեկանում: Ոստիկանության տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս