Բաժիններ՝

Ռեմբոն հինգերորդ ֆիլմում կնմանվի կովբոյի

Թվով հինգերորդ ֆիլմում Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոն նման կլինի դասական վեստեռնի հերոսի: Այս մասին է վկայում Սիլվեստր Ստալոնեի լուսանկարն այդ գործող անձի կերպարով, որը զետեղվել է հոլիվուդյան դերասանի Instagram-ում:

Լուսանկարում Ստալոնեն կանգնած է կովբոյական շապիկով, անդրավարտիքով, լայնեզր գլխարկով եւ ձեռնոցներով, որոնցից օգտվում են ձիավարժները: «Այսօր գիշեր մենք կսկսենք նկարահանումները»,- գրել է դերասանը լուսանակարի տակ: Փոքր-ինչ ուշ դերասանը զետեղել է եւս մեկ լուսանկար, որտեղ նա լիակատար կովբոյական հանդերձանքով ձի է հեծել՝ դատելով ըստ ամենայնի, ինչ-որ տեղ անտառում:

View this post on Instagram

Tonight we start filming…!

A post shared by Sly Stallone (@officialslystallone) on

View this post on Instagram

… Comes a Horseman Wild and Free. @rambomovie #rambo5

A post shared by Sly Stallone (@officialslystallone) on

Նոր ժապավենը կլինի կինոհերոսապատումի թվով հինգերորդ մասը: «Ռեմբո. Առաջին արյունը» (First Blood) առաջին ֆիլմը նկարահանվել Է 1982 թվականին: Ռեժիսոր Թեդ Քոթչեֆի կինոժապավենը՝ 15 միլիոն դոլար բյուջեով, համաշխարհային վարձույթում ավելի քան 125,2 միլիոն դոլար է հավաքել:

Սիլվեստր Ստալոնեն, որը 1946 թվականին ծնվել է Նյու Յորքում՝ սիցիլիացի ներգաղթյալի ընտանիքում, իր ստեղծագործական կարիերիայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Ամենից շատ նա հայտնի է «Ռոքի»(Rocky) եւ «Ռեմբո» (Rambo) կինոհերոսապատումների դերերով: 1984 թվականին բացվել է դերասանի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս