Բաժիններ՝

Disney-ը կնկարահանի «Լիլոն և Սթիչը» մուլտֆիլմի կինոտարբերակը. The Hollywood Reporter

Disney կինոստուդիան կնկարահանի «Լիլոն եւ Սթիչը» մուլտֆիլմի (2002 թ.) կինոտարբերակը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը: Հրատարակության տվյալներով՝ կինոնկարում կօգտագործվեն ինչպես կենդանի նկարահանումներ, այնպես էլ համակարգչային գրաֆիկա:

Նախագծի սցենարիստը կդառնա Մայք վան Ուայեսը, որպես կինոնկարի պրոդյուսերներ հանդես կգան Դեն Լինը եւ Ջոնաթան Էյրիխը, որոնք նաեւ աշխատել են «Ալադին» մուլտֆիլմի (2019 թ.) կինոտարբերակի վրա:

Ներկայում հայտնի չէ՝ ֆիլմը կհայտնվի արդյոք մեծ էկրաններին, թե կդառնա ընկերության սեփական սթրիմինգ-ծառայության նախագծերից մեկը, որի գործարկումը նշանակված է հաջորդ տարի: «Լիլոն եւ Սթիչը» մուլտֆիլմը պատմում է Հավայան կղզիներում ապրող Լիլո անունով փոքրիկ աղջկա եւ Սթիչ անունով այլմոլորակայինի արկածների մասին:

Վերջին տարիներին Disney-ը կանոնավոր կերպով թողարկում է իր դասական մուլտֆիլմերի խաղարկային ռեմեյքները: 2016 թվականին թողարկվել էր «Ջունգլիների գիրքը» ֆիլմը, որն «Օսկար» մրցանակ նվաճեց լավագույն վիզուալ էֆեկտների համար:

«Գեղեցկուհին եւ հրեշը» անցյալ տարվա ժապավենը վարձույթում հավաքել է 1,2 մլրդ դոլար՝ դառնալով ամենահասութաբեր խաղարկային մյուզիքլը: Ստուդիան նաեւ հայտարարել է «Առյուծ արքայի» (2019 թ.), «Դամբո»-ի (2019 թ.) եւ «Ալադին»-ի (2019 թ.) նկարահանումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս