Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու բեռնատար ավտոբուսը. կան զոհեր

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղցրաշեն-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած 41-ամյա քաղաքացու եւ բախվել նույն վայրում կայանված «ԳԱԶ Կուբանեց» ավտոբուսին. քաղաքացին մնացել է երկու ավտոմեքենաների արանքում:

Վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը՝ 1982 թ. ծնված Արմեն Փանոսյանը, տեղում մահացել է, իսկ քաղաքացի Նաիրի Հովհաննիսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Կատարվում է քննություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031