Խիստ լարված իրավիճակ ԱԺ այգու տարածքում

Այս պահին լարված իրավիճակ է ԱԺ այգու տարածքում, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ եկած քաղաքացիներն են հավաքվել: Նրանց ԱԺ մուտքի մոտ դիմավորեցին ԵԼՔ խմբակցության պատգամավորները` Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը, Հովիկ Աղասարյանը, Արամ Սարգսյանը: Տարածքում է նաև պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրանք փորձում են հանդարտեցնել իրավիճակը և թույլ չտալ քաղաքացիների հնարավոր մուտքը ԱԺ շենքի տարածք:

Այստեղ են նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ նախարարներ:

Իսկ Բաղրամյան պողոտան մասամբ դատարկվել է մաևդկանց բազմությունից։ Ներկաների մի մասը մուտք է գործել ԱԺ շենքի տարածք, մի մասը շտապում է տուն, մի մասն էլ վճռական է տրամադրված՝ պատրաստ է գիշերել Բաղրամյան պողոտայում և վարչապետին ցույց տալ, որ նրա կողքին են։ Ի դեպ, վարչապետի ելույթից հետո մարդկանց մի մասը գնաց տաք հագուստ և սնունդ բերելու, որպեսզի բաժանեն Բաղրամյան փողոցում գտնվող և այնտեղ գիշերող մարդկանց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031