
«Մբապեի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի» չի կայանա». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը, ինչպես նաև կիսվել է «Հոֆենհայմի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի սպասումներով:
«Մբապեի տրանսֆերը չի կայանա: Չեմ հասկանում, թե որտեղից են ի հայտ գալիս այդ շշուկները: Մենք չենք պատրաստվում փոխանակել Ռահիմ Սթերլինգին ոչ մեկի հետ:
Չեմպիոնների լիգան ամենաուժեղ ֆուտբոլային մրցաշարն է և մենք պետք է մոտենանք բոլոր խաղերին՝ ինչպես եզրափակչի: Իմ կարծիքով՝ թիմը դեպի առաջ քայլեր է կատարում:
Յուլիան Նագելսմանը երիտասարդ է և «Հոֆենհայմը» կատարելագործում է իր խաղը: Մարզիչը մեծ հաջողության կհասնի: Սպասում եմ նրա թիմի հետ խաղին և վստահ եմ, որ հանդիպում ենք ոչ վերջին անգամ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը