«Ուրեմն ես հակահեղափոխական եմ». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն վաղը կողմ է քվեարկելու ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությանը:

Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այդ նախագծին կողմ քվեարկողները հակահեղափոխականներ են:

Ըստ նրա՝ այդ օրենքն ինքնին Սահմանադրությունը պահպանելու մասին է, որ պատգամավորներին չխոչընդոտեն:

«Եթե պատգամավորներին խոչընդոտելու պահանջը պիտի դիտվի հակահեղափոխություն, սահմանադրական կարգը պաշտպանելը՝ հակահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ»,- ասաց Ա. Ռուստամյանը՝ պնդելով, որ ԱԺ-ն պետք է լուծարվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով, քանի որ միշտ էլ ուժեղից ավելի ուժեղն է լինում:
Թե ինչո՞ւ հիմա այդ օրենքի փոփոխությունը բերվեց, Ա. Ռուստամյանը նշեց, որ որովհետև պարզ դարձավ, որ ԱԺ-ն ուզում են լուծարել ուժի իրավունքով:

«Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտնատակ տալ»,- ասաց ՀՅԴ ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031